Անջելինա Ջոլիի երկրպագուն պիկետի է դուրս եկել Վենետիկում՝ բողոքելով Փիթի հետ ամուսնության դեմ

10:27 • 30.08.14

Հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլիի երկրպագուն Վենետիկում դուրս է եկել պիկետի՝ բողոքելով դերասան Բրեդ Փիթի հետ ամուսնության դեմ, այդ մասին Վենետիկի 71-րդ կինոփառատոնից հայտնում է «Ինտերֆաքս» գործակալության թղթակիցը։

 

Լիդո կղզում փառատոնային պալատի հարևանությամբ Վենետիկի բնակիչը կանգնել է միայնակ՝ ձեռքին պաստառ, որի վրա գրված է եղել. «Անջելինա, թո՛ղ Փիթին և ամուսնացի՛ր ինձ հետ»։

 

Տղամարդը բացատրել է, որ Փիթն արժանի չէ Ջոլիին։ «Ինձ թվում է՝ նա շատ գեղեցիկ է նրա համար»,-ասել է նա։

 

Հաղորդվել է, որ հոլիվուդյան զույգն ամուսնացել է մեկ շաբաթ առաջ, որոշ լրատվամիջոցներ նշում են՝ ԱՄՆ-ում, որոշներն էլ՝ Ֆրանսիայում։ Զույգն ունի 6 երեխա, 3-ը՝ որդեգիր։
 

Անջելինա Ջոլիի երկրպագուն պիկետի է դուրս եկել Վենետիկում՝ բողոքելով Փիթի հետ ամուսնության դեմ