Սկորսեզեն մտադիր է լեգենդար Ramones խմբի վերաբերյալ ֆիլմ նկարահանել

23:04 • 30.08.14

 Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն մտադիր է լեգենդար ամերիկյան Ramones փանք խմբի մասին պատմող ֆիլմ նկարահանել: Այս մասին հաղորդում է ria.ru-ն` հղում կատարելով Le Figaro-ին:

Աշխարհահռչակ ռեժիսորի մամլո քարտուղարի խոսքով` «Տաքսիստ», «Հիանալի տղաները» և բազմաթիվ այլ հայտնի ֆիլմերի հեղինակն արդեն սկսել է նոր նախագծի աշխատանքները:

Հայտնի է որ Ramones խումբն իր գործունեությունն սկսել է Սկորսեզեի ամենասիրելի վայրերից մեկում` Նյու Յորքի Քունիս շրջանում, որը ներշնչանքի աղբյուր է ծառայել ռեժիսորի նկարահանած բազմաթիվ ֆիլմերի համար: Ենթադրվում է, որ հենց դա է գլխավոր շարժառիթը, որ Սկորսեզեն հանձն է առել երաժշտական խմբի մասին ֆիլմ նկարահանել:

Սկորսեզեն մտադիր է լեգենդար Ramones խմբի վերաբերյալ ֆիլմ նկարահանել