Հոլանդիան սեպտեմբերին Ուկրաինային կվերադարձնի սկյութական ոսկե ցուցանմուշները

00:03 • 30.08.14

«Ղրիմ՝ սևծովյան ոսկին և գաղտնիքները» ցուցահանդեսի ողջ հավաքածուն կվերադարձվի Ուկրաինային: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Ուկրաինայի մշակույթի եվրոպական ինտեգրման հարցերով փոխնախարար Սվետլանա ֆոմենկոյի հայտարարությանը:

«Ներկա պահին ոչ մի խոչընդոտ չկա «Ղրիմ՝ սևծովյան ոսկին և գաղտնիքները» ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշների` Ուկրաինային վերադարձնելու առումով: Դրանց տեղափոխումը կիրականացվի այս տարվա սեպտեմբերին»,-նշել է Սվետլանա Ֆոմենկոն:

Նրա խոսքով հենց այդ ցուցանմուշները (մասնավորապես` սկյութական սուրը և սաղավարտը, IV. մ.թ.ա., դելֆինի տեսք ունեցող Սարմատական բրոշը մ.թ.ա. I դար)  Ամստերդամի պատմության ազգային թանգարանում կայացած ցուցահանդեսի ամենաարժեքավոր նմուշներն էին:

 

Հիշեցնենք, որ այս ցուցանմուշների պատկանելությունը վիճելի էր համարվում Ղրիմի` ՌԴ-ին միանալուց հետո:

 

 

Հոլանդիան սեպտեմբերին Ուկրաինային կվերադարձնի սկյութական ոսկե ցուցանմուշները