Լոնդոնում կցուցադրվեն Կոկո Շանելի հայտնի բնակարանի լուսանկարները (լուսանկարներ)

17:31 • 31.08.14

Լուսանկարիչ Սեմ Թեյլոր Ջոնսոնը մի շարք լուսանկարներ է արել Կոկո Շանելի բնակարանում. ֆոտոշարքը կցուցադրվի Լոնդոնի Saatchi Gallery պատկերասրահում, գրում է buro247.ru-ն։
Թեյլոր Ջոնսոնը պատահական չէ իր նախագիծն անվանել «Երկրորդ հարկ». լեգենդար Շանելի բնակարանը գտնվել է անմիջապես նրա ընկերության խանութի վերևում՝ Փարիզի Կամբոն փողոցում։


45 լուսանկարները ցույց կտան, թե ինչպես է ապրել Շանելը։ Լուսանկարիչը ներկայացնում է իր աշխատանքներում հայտնի ապակե աստիճանը, փորագրված կահույքը, բյուրեղապակյա ջահերը և բազմաթիվ գրքերը։


Այս բնակարանն այնքան էլ հայտնի չէ, ինչպես Շանելի հարկաբաժինը «Ռիտց» հյուրանոցում։ Մինչդեռ հենց այս բնակարանում է նա ընդունել և զվարճացրել իր հյուրերին։ Այս բնակարանում է Շանելը պահել նորաձևության իր սեփական հավաքածուն։ Համաձայն լեգենդի, ամեն անգամ, երբ Շանելը վերադարձել է տուն, ծառայողները սենյակներում Chanel № 5 օծանելիք են ցանել։


Saatchi Gallery պատկերասրահում ցուցադրությունը կանցկացվի սեպտեմբերի 12-22-ը։
 

Second Floor Staircase

Second Floor Staircase Coco Chanel

Second Floor Coco Chanel Apartment 1

Second Floor Coco Chanel Apartment 2

Фотовыставка знаменитой квартиры Коко Шанель в Saatchi Gallery (фото 1)

Фотовыставка знаменитой квартиры Коко Шанель в Saatchi Gallery

Фотовыставка знаменитой квартиры Коко Шанель в Saatchi Gallery (фото 2)

Фотовыставка знаменитой квартиры Коко Шанель в Saatchi Gallery (фото 3)

31 Rue Cambon

31 Rue Cambon

31 Rue Cambon31 Rue Cambon

31 Rue Cambon31 Rue Cambon

31 Rue Cambon

31 Rue Cambon

31 Rue Cambon31 Rue Cambon

31 Rue Cambon

31 Rue Cambon

31 Rue Cambon

31 Rue Cambon

31 Rue Cambon1954, FRANCE, PARIS, COCO CHANEL IN HER SHOP, MADEMOISELLE CHANEL

31 Rue Cambon

 

 


 

Լոնդոնում կցուցադրվեն Կոկո Շանելի հայտնի բնակարանի լուսանկարները (լուսանկարներ)