Համացանցում են հայտնվել Ադելի՝ նախկինում չթողարկված երգերը (ձայնագրություններ)
Համացանցում են հայտնվել երգչուհի Ադելի՝ նախկինում չթողարկված 2 երգերը, գրում է buro247.ru-ն։
Ապրիլին հայտնի էր դարձել, որ բրիտանացի երգչուհին վերադառնում է մեծ բեմ։ Այժմ համացանցում են հայտնվել երգչուհու նախկին աշխատանքներից երկուսը։ Digital Spy պարբերականը վտահեցնում է, որ այս երգերը ձայնագրվել են 2010-ին՝ Ֆրեյզեր Թի Սմիթի հետ «21» ալբոմի աշխատանքների ընթացքում։
You'll Never See Me Again և Never Gonna Leave You երգերն Ադելի դասական բալլադային ոճում են։
Երկրորդ երգի ձայնագրությունը կարելի է լսել այստեղ։










