Ավստրալիան համաձայն է 20 մլն դոլար վճարել «Կարիբյան ծովի ծովահենները- 5» ֆիլմի համար
Ավստրալիայի դաշնային իշխանությունները համաձայնել են մոտ 20.2 մլն դոլար վճարել Disney ստուդիային, որպեսզի «Կարիբյան ծովի ծովահենները- 5» ֆիլմի նկարահանումներն անցկացվեն իրենց երկրում, գրում է Интерфакс-ը։
Այդ պայմանավորվածության մասին հայտարարել է Ավստրալիայի մշակույթի նախարար Ջորջ Բրանդիսը։
Գումարը, որն առաջարկել է Ավստրալիան, ամբողջությամբ չի բավարարում Disney-ի պահանջները, սակայն չի բացառվում, որ ավստրալական իշխանությունները կհամաձայնեն մեծացնել «Կարիբյան ծովի ծովահենները- 5» ֆիլմի ֆինանսավորումը։
Ֆիլմի արտադրությունը պետք է սկսվի 2015-ին, իսկ թողարկումը նախատեսված է 2017-ին։
Ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները համաձայնել էին հովանավորել ընկերության մեկ այլ նախագիծ՝ «Քսան հազար լյո ջրի տակ» ֆիլմը, սակայն նկարահանումները չեղյալ էին համարվել, երբ Դևիդ Ֆինչերը հրաժարվել էր հանդես գալ ռեժիսորի դերում։










