Հրապարակվել է «Չառլին և շոկոլադե ֆաբրիկան» մանկական գրքի՝ նախկինում անհայտ գլուխը

16:33 • 01.09.14

Հրապարակվել է «Չառլին և շոկոլադե ֆաբրիկան» մանկական գրքի՝ նախկինում անհայտ գլուխը։

 

Գրեթե 50 տարի առաջ հրատարակիչներն այդ մասը, որը վերջերս է հայտնաբերվել գրքի հեղինակ Ռոալդ Դալի թղթերում, համարել են ոչ բավականաչափ բարոյական 1960-ականների երեխաների համար, գրում է buro247.ru-ն։

 

Համացանցի և սոցկայքերի ներկայիս սերնդին դժվար է շփոթեցնել Չառլի Բաքետի արկածների մասին պատմություններով, այդ պատճառով էլ գրքի 5-րդ մասը կարելի է համարձակ հրապարակել։

 

Նոր գլխում Չառլի Բաքետն իր մայրիկի և այլ երեխաների հետ հայտնվում է «Վանիլային կոնֆետի» սենյակում։ Նրանք տեսնում են հսկայական, 5-հարկանի շենքի բարձրության լեռ, որի «լանջերին» մարդիկ կտրում են կոնֆետից և ուղարկում «Կտրատման սենյակ», որտեղ պինդ զանգվածը մասնատում են և վերածում նուրբ քաղցրավենիքի։

 

Նոր գլխով «Չառլին և շոկոլադե ֆաբրիկան» գրքի հրատարակման առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 10.000 նմուշ։

 

Վիպակի հրատարակման պահից ի վեր դրա տպագրումը երբեք չի դադարել, և միայն Մեծ Բրիտանիայում հրատարակվել է մոտ 30 մլն գիրք։

Опубликована потерянная глава книги

Опубликована потерянная глава книги


 

Հրապարակվել է «Չառլին և շոկոլադե ֆաբրիկան» մանկական գրքի՝ նախկինում անհայտ գլուխը