Եզդիներին զորակցելու նպատակով բարեգործական համերգ՝ Արտո Թունջբոյաջյանի, Aram mp3-ի, Dorians-ի և այլոց մասնակցությամբ

18:45 • 01.09.14

ՀՀ Ազգային ժողովի աջակցությամբ «Օգնիր եզդիներին» հասարակական նախաձեռնությունը սեպտեմբերի 4-ին, խորհրդարանի այգում կազմակերպում է բարեգործական համերգ՝ եզդի ժողովրդին զորակցելու նպատակով:

«Արմենպրես»-ին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնել են, որ համերգին մասնակցելու են Արտո Թունջբոյաջյանը, Aram mp3-ը, «Ոստան հայոց», «Բամբիռ», Dorians, Empyray, The beautified project խմբերը:  

Եզդիներին զորակցելու նպատակով բարեգործական համերգ՝ Արտո Թունջբոյաջյանի, Aram mp3-ի, Dorians-ի և այլոց մասնակցությամբ