Ռոբերտ Դե Նիրոն, Լեոնարդո ԴիԿապրիոն և Բրեդ Փիթը կնկարահանվեն նոր կարճամետրաժ ֆիլմում

11:03 • 02.09.14

Տեղեկություն է հայտնվել այն մասին, որ դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն, Լեոնարդո ԴիԿապրիոն և Բրեդ Փիթը կնկարահանվեն կարճամետրաժ ֆիլմում, որը հետագայում կդառնա հյուրանոցների և խաղատների ցանց Melco-Crown Entertainment ընկերության գովազդը։

 

Ֆիլմի ռեժիսորը կլինի Մարտին Սկորսեզեն, գրում է buro247.ru-ն։


Նոր ֆիլմի սյուժեն դեռևս չի հրապարակվում։ Հայտնի է միայն, որ սցենարը կգրի Տերենս Ուինթերը, ով նույնպես աշխատել է «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմում։

 

Նախագծի յուրահատկության մասին խոսելիս հարկ է նշել, որ Դե Նիրոն, Դի Կապրիոն և Փիթն առաջին անգամ միասին կհայտնվեն Սկորսեզեի միևնույն ֆիլմում։ Եվ, իհարկե, դատելով դերասանական կազմից, նոր ֆիլմն ունի բոլոր հնարավորությունները պատմության մեջ ամենաթանկերից մեկը դառնալու համար։
 

Ռոբերտ Դե Նիրոն, Լեոնարդո ԴիԿապրիոն և Բրեդ Փիթը կնկարահանվեն նոր կարճամետրաժ ֆիլմում