Հոլիվուդի ամենացանկալի փեսացուներից մեկը՝ Կիանու Ռիվզը, նշում է 50-ամյակը (լուսանկարներ)

12:30 • 02.09.14

Հոլիվուդի ամենագեղեցիկ ամուրի Կիանու Ռիվզն այսօր նշում է ծննդյան 50-ամյակը, հայտնում է lenta.ru-ն։

 

Ռիվզը հայտնի է դարձել «Արագություն», «Սատանայի փաստաբանը», «Ալիքի կատարին» և շատ այլ ֆիլմերից։ Սակայն դերասանին համաշխարհային փառք է բերել «Մատրիցա» ֆիլմում գլխավոր հերոսի դերը։

 

«Ես միշտ նախընտրել են միայնությունը՝ դեռ վաղ մանկության տարիներից։ Այդպես է կյանքը դասավորվել։ Պապիկի միջոցներով իմ ծնողները որոշում են ճանապարհորդել աշխարհում։ Ես ծնվել եմ Բեյրութում։ Սակայն հետո իմ հայրը տարվեց թմրանյութերով և լքեց մեզ։ Մենք քույրիկի և մայրիկի հետ սկսեցինք տեղափոխվել աշխարհի մի կետից մյուսը՝ Ավստրալիա, Ամերիկա, և վերջնականապես հաստատվեցինք Կանադայում»,- պատմել է դերասանը։

 

Նրա կյանքում ամենամեծ ողբերգությունը եղել է երկու սիրելի կանանց՝ քրոջ և սիրելիի կորուստը, ինչն էլ ավելի  ինքնամփոփ դառնալու պատճառ է դարձել:

 

Այժմ Կիանուն իր ամբողջ ազատ ժամանակը նվիրում է աշխատանքին, իսկ նկարահանումների ընդմիջումների ընթացքում մոտոցիկլետ է վարում և կիթառ նվագում։ Եվ 50 տարեկան հասակում շարունակում է համարվել Հոլիվուդի ամենացանկալի փեսացուներից մեկը։


 

 

Հոլիվուդի ամենացանկալի փեսացուներից մեկը՝ Կիանու Ռիվզը, նշում է 50-ամյակը (լուսանկարներ)