Ռաուֆ Յասիտ. «Ռեզինե ոտքեր» մականունով ամենաճկուն պարողը (լուսանկարներ)
Գերմանացի Ռաուֆ Յասիտը պրոֆեսիոնալ պարող է, ով իր համբավը ձեռք է բերել ոչ այնքան պարերի, որքան մարմնի ճկունության շնորհիվ: «Ռեզինե ոտքեր» մականունով հայտնի պարողը կարողանում է մարմինը ծալել ամենանհավանական ձևերով՝ հետքրքիր ու հանգուցավոր դիրքեր ընդունելով:
Ինչպես գրում է Bigpicture.ru-ն՝ գերմանացին իր անհավանական ձիրքը ցուցադրում է Instagram-ում տեղադրված լուսանկարներում: Ռաուֆը բրեյք դանս է պարում Flying Steps թիմի կազմում:



























