Լարս ֆոն Թրիերը հեռուստասերիալ կնկարահանի

13:43 • 02.09.14

Ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը նոր հեռուստասերիալ կնկարահանի՝ «Տուն, որը կառուցել է Ջեքը»։ Սակայն էկրաններին այն կհայտնվի ուշ. նկարահանումները կսկսվեն 2016-ին, գրում է buro247.ru-ն:

 

Նախկինում ռեժիսորն իրեն արդեն փորձել է հեռուստատեսությունում. 1994-ին թողարկվել է 4 մասից բաղկացած «Թագավորություն» հեռուստաֆիլմը, որին ռեժիսորը վերադարձել է 3 տարի անց՝ թողարկելով ևս 4 սերիա։

 

Նոր սերիալի նկարահանումների մասին Վենետիկի կինոփառատոնի շրջանակում հայտարարել է Թրիերի պրոդյուսեր Լուիզ Վեսթը։ Այս տարի աշնանը նա կսկսի գրել սցենարը։

 

Նոր սերիալի մանրամասները դեռևս չեն բացահայտվում։ «Դա կլինի անհավանական մի բան, ինչը դուք նախկինում երբեք չեք տեսել»,- խոստացել է պրոդյուսերը։
 

Լարս ֆոն Թրիերը հեռուստասերիալ կնկարահանի