Վենետիկի կինոփառատոնում կայացել է «Նիմֆոմանուհին» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան (լուսանկարներ)
Վենետիկի միջազգային կինոփառատոնում կայացել է Լարս Ֆոն Թրիերի աղմկահարույց «Նիմֆոմանուհին» ֆիլմի ռեժիսորական տարբերակի երկրորդ մասի պրեմիերան:
Tatler-ը ֆոտոշարք է ներկայացրել կարմիր գորգից՝ ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանի և ֆիլմի աստղ, ֆրանսիացի դերասանուհի Շառլոտ Գենսբուրի մասնակցությամբ:
Թուրմանն էպիզոդիկ դերով է հանդես գալիս ֆիլմում: Սակայն դա չի խանգարել, որպեսզի նա ամբողջ հմայքով փայլի կարմիր գորգին:
Պրեմիերային ներկա է եղել նաև դերակատարներից Սթելոն Սքարսգարդը:






















