Քլունին ֆիլմ կնկարահանի հայտնի մարդկանց լրտեսման հետ կապված սկանդալի մասին
Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին ֆիլմ կնկարահանի բրիտանական Guardian թերթի լրագրող Նիկ Դևիսի գրքի հիման վրա: Գիրքը պատմում է հեռախոսային լրտեսման մասին, որով զբաղվել են ԶԼՄ-ները մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի հսկողության ներքո, գրում է ria.ru-ն:
«Կան բոլոր բաղադրիչները՝ սուտ, կոռուպցիա, շանտաժ, ընդ որում՝ կառավարության վերին օղակներում»,- ֆիլմի մանրամասներն է պատմել Քլունին՝ հավելելով, որ իր համար պատիվ կլինի Դևիսի «Հաքերային հարձակում» գրքի հիման վրա ֆիլմ նկարահանել:
Պրոդյուսեր Մայքլ դե Լուկան ենթադրել է, թե ինչու Քլունիին կարող էր հետաքրքրել լրտեսման թեման: «Որպես լրագրողի որդի՝ Ջորջը հետաքրքրվում է մեր կյանքում լրագրության դերով: «Հաքերային հարձակման» օգնությամբ Ջորջը հետազոտում է այդ աշխարհի մութ կողմը»,- պատմել է պրոդյուսերը:
The Guardian թերթի տեղեկություններով՝ Քլունիի ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի:










