Բրիթնի Սփիրսը վերադարձել է ձայնագրման ստուդիա

16:55 • 05.09.14

Երգչուհի Բրիթնի Սփիրսը Facebook-ի իր էջում տեղադրել է լուսանկար, որտեղ նա պատկերված է ձայնագրման ստուդիայում: Նկարին ուղեկցում է հետևյալ գրությունը՝«Այսօր ստուդիայում: Ուռա՜»,  գրում է lenta.ru-ն:

 

Մի շարք ԶԼՄ-ներ արդեն ենթադրել են, թե Բրիթնին սկսել է աշխատել իր իններորդ ալբոմի վրա: Երգչուհու վերջին ալբոմը՝ Britney Jean-ը, ներկայացվել էր 2013 թվականի նոյեմբերին: Այն վաճառվել է 500.000 օրինակով:

 

Նրա առաջին Baby One More Time ալբոմը թողարկվել է 1999-ին:

Բրիթնի Սփիրսը վերադարձել է ձայնագրման ստուդիա