Գերմանացի հավաքորդ Գուրլիտի մահից հետո նրա ճամպրուկում հայտնաբերվել է Կլոդ Մոնեի կտավը

14:15 • 06.09.14

Գերմանացի հավաքորդ Կորնելիուս Գուրլիտի մահից ամիսներ անց նրա ճամպրուկում հայտնաբերվել է Կլոդ Մոնեի կտավը, հայտնում է РИА Новости-ն։

 

Նախնական տվյալներով՝ երկնագույնի երանգներով գեղանկարը, որն արվել է թղթի վրա, նկարվել է 1864-ին Սենթ Անդրեսում։

 

Հավաքորդ Կորնելիուս Գուրլիտը կտավը դրել է ճամպրուկի մեջ և այն իր հետ տարել հիվանդանոց, այնուհետ անհայտ պատճառներով թողել է այն հիվանդանոցում։

 

Այս շաբաթ հայտնաբերված կտավը փոխանցվել է Գուրլիտի ժառանգությունը ղեկավարող անձին։ Այժմ իրավապահները պարզում են, թե արդյոք կտավն առգրավվել է նացիստներից, ինչպես Գուրլիտի հավաքածուի շատ այլ աշխատանքներ։
 

Գերմանացի հավաքորդ Գուրլիտի մահից հետո նրա ճամպրուկում հայտնաբերվել է Կլոդ Մոնեի կտավը