Ֆրանսիական գրախանութները հրաժարվում են վաճառել նախկին առաջին տիկնոջ մեմուարները
Ֆրանսիայում գրախանութները հրաժարվում են վաճառել նախկին առաջին տիկնոջ մեմուարները, հայտնում է Interfax-ը:
Աղբյուրը գրում է, որ ամենևին էլ ոչ բոլոր ֆրանսիական գրախանութներն են տրվել Օլանդի նախկին ընկերուհու՝ Վալերի Տրիերվեյլերի նոր գրքի վաճառքից գումար վաստակելու գայթակղությանը: Շատ գրախանութներ էլ կտրականապես հրաժարվել են իրենց մոտ վաճառել «Շնորհակալություն ակնթարթի համար» վերնագրով գիրքը:
Որոշ գրախանութներում կարելի է տեսնել գրություններ, որոնք բացատրում են վաճառքից հրաժարվելը. օրինակ՝ «Գրախանութը աղբարկղ չէ» կամ «Խանութը չի վաճառում Տրիեվեյլերի կեղտոտ ներքնաշորերը»:
Գրքում Տրիերվեյլերը նախկին ընկերոջը ոչ այնքան լավ լույսի ներքո է ներկայացնում: Սակայն, չնայած մերժմանը՝ գրքի 200 օրինակը արդեն վաճառված է: Հաջորդ շաբաթ վաճառքում կհայտնվի գրքի նոր տպաքանակը:










