Վենետիկի կինոփառատոնում հանձնվել են մրցանակները
Լիդո կղզում ավարտվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնը, որն այս տարի անց էր կացվում 71-րդ անգամ: GQ տղամարդկանց հանդեսը ի մի է բերել հաղթողներին:
Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը» հանձնվել է շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնին «Աղավնին նստած էր ճյուղին ու խորհում էր կյանքի մասին» աբսուրդիստական աշխատանքի համար:
Ժյուրիի գրան պրին տրվել է Ջոշուա Օփենհեյմերի «Լռության հայացքը» աշխատանքին, ով մնացել էր Չիկագոյի օդանավակայանում:
Ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները» արժանացել է լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակին:
Լավագույն դերակատարումների համար մրցանակը՝ «Վոլպիի գավաթը» ստացել են «Քաղցած ստեր» թրիլլերի դերակատարներ Ալբա Ռոռվահերը և Ադամ Դրայվերը:
Այս տարի Վենետիկում մրցութային ծրագրում քսան ֆիլմ կար, այդ թվում թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպին»:










