Ուկրաինացի նկարչուհին պլաստիլինի օգնությամբ վերստեղծում է հայտնի կտավները` հաղթահարելով լարվածությունը (լուսանկարներ)

22:28 • 08.09.14

Ուկրաինացի նկարչուհի Սվիտլանա Պոստլեգան հայտնի կտավները վերստեղծում է պլաստիլինի օգնությամբ: Նրա պորտֆոլիոն ներառում է համաշխարհային արվեստի ամենահայտնի գործերի եռաչափ կրկնօրինակները, ինչպիսիք են Միքելանջելոյի «Ադամի արարումը», Լեոնարդո Դա Վինչիի «Մարդն ըստ Վիտրուվիոսի», Ալեքս Գրեյի «Համբույրը» կտավները:


Ինչպես հայտնում է Oddity Central-ը` 43-ամյա Սվիտլանան տնտեսագետ է և աշխատում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Պլաստիլինով պատկերներ ստեղծելու զբաղմունքը նրա համար հանգստանալու և լարվածությունը թոթափելու միջոց է, որն օգնում է նրան՝ մոռանալ խնդիրները: Նա հաճախ աշխատում է գիշերվա ժամերին` հաղթահարելու սթրեսը, որն իր մոտ ի հայտ է եկել ամուսնալուծությունից հետո:


Աշխատատար գործընթացն սկսվում է երեխաների պլաստիլինը խառնելով, որպեսզի ստանա անհրաժեշտ գույնը: Ապա նա հավաքում է պլաստիլինի բազմաթիվ կտորներ՝ անհրաժեշտ արվեստի գործն ստանալու համար, ինչը հաճախ մինչև երկու ամիս է տևում: Ստացված արդյունքն իսկապես շատ նման է նշանավոր կտավներին:

 

 

Ուկրաինացի նկարչուհին պլաստիլինի օգնությամբ վերստեղծում է հայտնի կտավները` հաղթահարելով լարվածությունը (լուսանկարներ)