Սերժ Թանկյանն ու Բենի Բենասին պարային երգ են թողարկել

23:01 • 08.09.14

The System Of A Down խմբի առաջատար, այլընտրանքային ծանր ռոքի կատարող Սերժ Թանկյանը և էլեկտրոնային պարային երաժշտության պրոդյուսեր Բենի Բենասին Shooting Helicopters վերնագրով երգ են թողարկել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն ՝ հղում կատարելով Teamrock-ին:

 

Համատեղ նախագծի գաղափարը երաժիշտների մոտ ծնունդ է առել 2013 թվականին, երգի վերջնական տարբերակի նախապատրաստական աշխատանքը 6 ամիս է տևել:

 

«Երբ ես սկսեցի աշխատել երաժշտության վրա, անմիջապես գլխի ընկա, որ այս երաժշտությունն էապես տարբերվելու է նրանցից, որոնք ես սովոր էի նվագել»,-ասել է Բենասին:

 

«Կրակոցներ ուղղաթիռների ուղղությամբ» երգի աշխատանքային տարբերակը հնչել է Բենասիի կենդանի կատարումներում:
 

Սերժ Թանկյանն ու Բենի Բենասին պարային երգ են թողարկել