Վենետիկի կինոփառատոնի հաղթողներն ու փակման արարողությունը՝ լուսանկարներով

09:18 • 08.09.14

Ավարտվել է Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնը, որն անցկացվում էր Լիոն կղզում օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը։

 

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», հանձնվել է շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնին «Աղավնին նստած էր ճյուղին ու խորհում էր կյանքի մասին» աբսուրդիստական աշխատանքի համար: Հաղթողին քննադատներն անմիջապես էին կանխատեսել, գրում է filmpro.ru-ն։

 

Ժյուրիի գրան պրին տրվել է Ջոշուա Օփենհեյմերի «Լռության հայացքը» աշխատանքին, ով մնացել էր Չիկագոյի օդանավակայանում:

 

Ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները» արժանացել է լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակին:

 

Լավագույն դերակատարումների համար մրցանակը՝ «Վոլպիի գավաթը», ստացել են «Քաղցած ստեր» թրիլլերի դերակատարներ Ալբա Ռոռվահերը և Ադամ Դրայվերը:

 

Այս տարի Վենետիկում մրցութային ծրագրում քսան ֆիլմ է եղել, այդ թվում՝ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպին»:


 

Վենետիկի կինոփառատոնի հաղթողներն ու փակման արարողությունը՝ լուսանկարներով