Նատալի Պորտմանը Սթիվ Ջոբսի մասին ֆիլմում կխաղա գլխավոր դերերից մեկը. ԶԼՄ-ներ
Նոր տեղեկություններ են ստացվում Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին կենսագրական ֆիլմի մասին։ Գլխավոր դերակատարի թեկնածուն Մայքլ Ֆասբենդերն է, նրան կմիանա Նատալի Պորտմանը, գրում է filmpro.ru-ն։
Ռեժիսորը կլինի Դենի Բոյլը, իսկ ֆիլմի հիմքում Ուոլթեր Այզեքսոնի գիրքն է՝ Ջոբսի պաշտոնական կենսագրությունը։
Universal ստուդիան, որը ձեռք է բերել նախագծի իրավունքը Sony ընկերությունից, չի նշում, թե հատկապես ինչ դեր է կատարելու Պորտմանը, սակայն դա պետք է լինի գլխավոր դերերից մեկը։










