«Տատու» խմբի նախկին անդամը Warner Music-ին կվճարի 1.2 մլն ռուբլի

17:07 • 27.11.14

Մոսկվայի արբիտրաժային դատարանը հաստատել է Warner Music-ի դուստր ընկերության՝ «Ս.Բ.Ա. Փրոդաքշն»-ի հայցի շուրջ հաշտության համաձայնագիրը, որով «Տատու» խմբի նախկին անդամ Յուլյա Վոլկովան պարտավորվում է 1.2 միլիոն ռուբլի (մոտ 25.000 դոլար) վճարել, գրում է lenta.ru-ն։

 

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ պարտավորությունն առաջացել է Վոլկովայի և «Ս.Բ.Ա. Փրոդաքշն»-ի միջև կնքված պայմանագրի խզումից։ Համաձայնագիր կնքելուց հետո դատարանը դադարեցրել է գործի քննումը։

 

Խումբը ստեղծվել է 1991-ին պրոդյուսեր Իվան Շապովալովի մտահղացմամբ։

«Տատու» խմբի նախկին անդամը Warner Music-ին կվճարի 1.2 մլն ռուբլի