Գերմանիան ռեկորդ է սահմանել ուսանողների թվով

09:36 • 28.11.14

Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում երբեք այդքան ուսանող չի եղել, ինչպես 2014-2015 ձմեռային սեմեստրում։ Դաշնային վիճակագրական գերատեսչության նախնական տվյալներով՝ գերմանական բուհերում գրանցված է մոտ 2.7 մլն երիտասարդ։ Դա նշանակում է 3.1%-ով աճ (81.500 մարդ)՝ նախորդ տարվա համեմատ, գրում է Deutsche Welle-ն։

 

Ամենաշատ թվով ուսանողներ սովորում են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա շրջանում (720.397), որին հաջորդում է Բավարիան (370.748), այնուհետ Բադեն- Վյուրտենբերգը (357.707) և Հեսենը (237.813)։

 

Միևնույն ժամանակ Գերմանիայում, ի տարբերություն նախորդ տարվա ձմեռային սեմեստրի, առաջին կուրսեցիների թիվը նվազել է մինչև 498.900 մարդ, այսինքն՝ 1.9%-ով։

 

Ապագայում, սակայն, փորձագետները կանխատեսում են ուսանողների թվի կրճատում։

 

Գերմանիան ռեկորդ է սահմանել ուսանողների թվով