«Կպչուն արվեստ». նկարչի կիսանդրին ծածկել են հազարավոր մաստակներով (լուսանկարներ)

01:25 • 28.11.14

Կանադացի վիպասան և նկարիչ Դուգլաս Քոուփլենդը գունավոր, թեև «կպչուն» արվեստի նախագիծ է կազմակերպել այս տարվա մայիսին` հրավիրելով մարդկանց՝ ծամած մաստակ և մաստակի տուփեր փակցնել ապակեթելքից պատրաստված իր 2 մետրանոց կիսանդրու վրա:


Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` «մաստակե գլուխ» անվանումն ստացած արձանը տեղադրված է Վանկուվերի պատկերասրահի դիմաց: Այն կազմում է Քոուփլենդի «ամենուրը յուրաքանչյուր վայր է և յուրաքանչյուր բան ամեն ինչ է» ցուցադրության մի մասը: Այն տեղադրվել է սեպտեմբերի 1-ին, որից հետո ամբողջովին պատվել է մաստակով:


Քոուփլենդն իր նախագիծը հաջողված է համարում` «մաստակե գլուխը» նկարագրելով որպես «տգեղ գեղեցիկ»: Այս նախագիծը նա անվանել է «էկոլոգիական արվեստ», քանի որ քանդակը նաև մեղուների է գրավել իր շուրջը տաք ամիսներին:


 

«Կպչուն արվեստ». նկարչի կիսանդրին ծածկել են հազարավոր մաստակներով (լուսանկարներ)