Խնդրում եմ այս երգի մեջ չփնտրել շատ խորը իմաստ, այն այստեղ պարզապես չկա. Լիլիթ Հովհաննիսյանն իր նոր տեսահոլովակի մասին

15:44 • 29.11.14

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այսօր ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ «Դե էլ մի»։ Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը երգչուհու ամուսինն է՝ Վահրամ Պետրոսյանը։ Ֆեյսբուքի իր էջում երգչուհին իր նոր երգի ու տեսահոլովակի մասին գրառում է կատարել։


«Սիրելիներս, ահա իմ նոր աշխատանքը։ Դիտեք ու այստեղ գրեք ինձ համար շատ կարևոր ձեր կարծիքները։ Միայն ուզում եմ նշել,որ իմ մի քանի այլ երգերի պես այս մեկն էլ կատակերգ է:))))Այդ պատճառով ՓՈՓ երգերում միշտ մեծ փիլիսոփայություն փնտրող մարդկանց խնդրում եմ փորձեք այս անգամ այս երգի ու տեսահոլովակի մեջ չփնտրել շաա՜տ խորը իմաստ. այն այստեղ պարզապես չկա)))


ԴԵ ԷԼ ՄԻ բողոքիր, ՎԵ՛Ր ԿԱՑ, ՀԵ՛ՆՑ ՀԻՄԱ ու պարի հրավիրիր հենց առաջին պատահածին... Չէ ՞ որ կյանքը հիասքանչ է»։

 

Խնդրում եմ այս երգի մեջ չփնտրել շատ խորը իմաստ, այն այստեղ պարզապես չկա. Լիլիթ Հովհաննիսյանն իր նոր տեսահոլովակի մասին