Փողոցային տեսարաններ բրիտանացի նկարչի աշխատանքներում, որոնք լուսանկարներ են հիշեցնում (լուսանկարներ)
Առաջին հայացքից կարող է թվալ, որ սրանք լուսանկարներ են, սակայն դա այդպես չէ։ Բրիտանացի նկարիչ Դարեն Ռեյդի աշխատանքները, որոնցում փողոցային տեսարաններ են պատկերված, չափազանց իրական են, գրում է The Daily Mail-ը։
44-ամյա ինքնուս նկարիչ Ռեյդի ոճը հայտնի է ժամանակակից ռեալիզմ անվանումով։ Այժմ հավաքորդները մեծ գումարներով գնում են նրա աշխատանքները՝ նախքան ներկերը կհասցնեն չորանալ։
















