Ֆրանսիայում պեղումների ժամանակ մերկ կնոջ պարզունակ արձան է հայտնաբերվել

01:25 • 29.11.14

Ֆրանսիացի հնագետները Ֆրանսիայի հյուսիսում պոլեոլիթյան դարաշրջանի Վեներան են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` France-Presse գործակալությանը հղումով:


Մեծ կրծքերով և հետույքով մերկ կնոջ արձանը հավաքել են գտնված կրաքարի կտորներից:


Հնագետներն ակնկալել են պեղումների ժամանակ ստանդարտ շարք՝ ոսկրային և քարային զենքեր հայտնաբերել, սակայն կրաքարի կտորների են բախվել, որոնց վրա վերամշակման հետքեր են արձանագրվել:


Ռադիոածխածնային ժամանակագրությունը ցույց է տվել, որ գտածոն 23 հազար տարեկան է:

Ֆրանսիայում պեղումների ժամանակ մերկ կնոջ պարզունակ արձան է հայտնաբերվել