Ֆաթիհ Աքընի՝ Ցեղասպանության մասին ֆիլմը շուտով կցուցադրվի Թուրքիայում

13:43 • 29.11.14

Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «The cut» ֆիլմը դեկտեմբերի 5-ից կցուցադրվի Թուրքիայում:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը, Ֆաթիհ Աքընն ասել էր, թե այս ֆիլմից առաջ ցանկացել է այլ ֆիլմ նկարել, սակայն ոչ մի թուրք դերասան չի համաձայնել խաղալ Հրանտ Դինքի դերը:

 

Օսկարակիր ռեժիսոր Մարտին Սկորսեզեն գովեստի խոսքեր էր շռայլել ֆիլմի մասին, նշելով, որ այն եզակի, անկեղծ և կերպարային է: 

 

Ֆիլմում դերակատարություն են ունեցել Թահար Ռահիմը, Սիմոն Աբգարյանը, Հինդի Զահրան, Գևորգ Մալիքյանը և այլք:

 

Ֆիլմի հիմքում 1915-ին կատարվածն է: Իրադարձությունները տեղի են ունենում Մարդին քաղաքում:

Ֆաթիհ Աքընի՝ Ցեղասպանության մասին ֆիլմը շուտով կցուցադրվի Թուրքիայում