Լարս ֆոն Թրիերը խոստովանել է, որ պայքարում է ալկոհոլիզմի և թմրանյութերից կախվածության դեմ
Դանիացի անվանի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը Politiken-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պայքարում է ալկոհոլիզմի և թմրանյութերից կախվածության դեմ, հայտնում է «Газета.Ru»-ն:
Ռեժիսորն ասել է, որ ալկոհոլի ընդունումն իրեն օգնել է ստեղծագործելիս: Նա կարծիք է հայտնել, որ կախվածությունից ազատվելը կանդրադառնա իր գործերի վրա և դրանք «սարսափելի» կդարձնի: Ավելին՝ նա ասել է, որ չգիտի՝ արդյո՞ք կկարողանա ստեղծագործել առհասարակ:
«Չեմ կարողանում հիշել ստեղծագործական ձեռքբերումներ նախկին հարբեցողների ու թմրամոլների շրջանում», - ասել է նա:
Ֆոն Թրիերը պատմել է, որ «Նիմֆոմանուհու» սցենարը գրել է սթափ վիճակում, և դա իրենից խլել է տարի ու կես: Այնինչ «Դոգվիլի» սցենարը գրել է 12 օրում:










