Հոլիվուդյան ֆիլմերն անվճար հասանելի են դարձել հաքերական հարձակումից հետո

14:38 • 30.11.14

Հոլիվուդյան ֆիլմերն անվճար հասանելի են դարձել Sony Pictures Entertainment կինոստուդիայի վրա հաքերական հարձակումից հետո, հայտնում է Газета-ն՝ Hollywood Reporter-ին հղումով։


Մասնավորապես, խոսքը Բրեդ Փիթի գլխավոր դերակատարմամբ «Ցասում» (Fury) մարտաֆիլմի և «Էննի» (Annie) մյուզիքլի մասին է։


Նշվում է, որ հարձակումից հետո «Էննի» մյուզիքլը բարձրացել է ամենաշատ ներբեռնվող ֆիլմերի ցանկի 2-րդ հորիզոնական Pirate Bay կայքում։



 

Հոլիվուդյան ֆիլմերն անվճար հասանելի են դարձել հաքերական հարձակումից հետո