Լավագույն 25 թանգարանն աշխարհում` ըստ Tripadvisor-ի (լուսանկարներ)
Tripadvisor զբոսաշրջային կայքի փորձագետ ճանապարհորդները կազմել են աշխարհի լավագույն թանգարանների ցուցակը: Architecturendesign.net-ը ներկայացրել է ցանկում տեղ գտած 25 լավագույն թանգարանը:
25. Ոսկու թանգարանը (Museo del Oro), Բոգոտա, Կոլումբիա
Այստեղ ցուցադրվում է նախակոլումբիական շրջանի՝ ոսկու ամերիկյան ամենամեծ միասնական հավաքածուն, որը բաղկացած է 55 000 ցուցանմուշից:



24. Նոր Զելանդիայի թանգարանը (Te Papa Tongarewa), Վելինգտոն, Նոր Զելանդիա
Te Papa Tongarewa անվանումը բառացիորեն թարգմանվում է «այս կղզու գանձերի վայրը»: Այն ներկայացնում է ֆլորայի և ֆաունայի հոյակապ հավաքածու, որը պատկանում է մոլորակի ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող երկրներից մեկին:



23. «Ինհոտիմ», Բրումադինյու, Բրազիլիա
«Ինհոտիմը» 5000 ակր տարածք զբաղեցնող բուսաբանական այգի է, որն իրենից ժամանակակից արվեստի թանգարան է ներկայացնում: Այն 4500 բուսատեսակ և տունկ է պարունակում:



22. Ցին Տերակոտա՝ զինվորների և ձիերի թանգարանը, Սիան, Չինաստան
Այս հսկայական թանգարանում է տեղակայված 8000 տերակոտա արձան, որոնք պատկերում են Չինաստանի առաջին կայսր Ցին Շի Հուանդիի դամբարանը հսկող զինվորներին, ովքեր ապրել են 2200 տարի առաջ: Թանգարանն ու Տերակոտայի բանակը համարվում է հնագույն աշխարհի 8-րդ հրաշալիքը:


21. Սմիթսոնյան ազգային օդատիեզերական թանգարանը, Վաշինգտոն, ԱՄՆ
Հարյուրավոր տիեզերական օդանավերով` Սմիթսոնյան թանգարանին է պատկանում աշխարհում ամենամեծ հավաքածուն:



20. «Ազգային թանգարան» (Rijksmuseum), Ամստերդամ, Նիդերլանդներ
Rijksmuseum-ը նվիրված է Նիդերլանդների հարուստ պատմությանն ու նրբաճաշակ արվեստին: Այն ունի 8000 ցուցանմուշ, որոնք ընդհանուր հավաքածուի 1 մլն առարկայի մի մասն են կազմում:


19. Լուվրի թանգարան, Փարիզ, Ֆրանսիա
Լուվրը նախապես կառուցվել է որպես ամրոց 12-րդ դարում՝ Ֆիլիպ Երկրորդ արքայի օրոք: Այժմ այն աշխարհում ամենաշատ այցելվող թանգարանն է: Այստեղ է պահվում աշխարհի ամենահայտնի ու խորհրդավոր կտավներից մեկը` Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան»:


18. Բորգեզե պատկերասրահ, Հռոմ, Իտալիա
Բորգեզե պատկերասրահում կառույցն անգամ ցուցանմուշներից մեկն է, որի յուրաքանչյուր սյուն, պատ կամ առաստաղ զարդարված է հոյակապ նկարներով և քանդակներով:



17. Ռիկարդո Բրենանդի ինստիտուտը, Ռեսիֆե, Բրազիլիա
Ռիկարդո Բրենանդի ինստիտուտի հսկա տարածքը կազմված է գեղեցիկ այգուց, թանգարանից, պատկերասրահից և գրադարանից:



16. Սուրբ Սոֆյայի տաճարը, Ստամբուլ, Թուրքիա
Կառուցվելով 537-ին` տաճարը Ուղղափառ եկեղեցու նստավայր էր, այնուհետև կայսերական մզկիթ, այժմ էլ` թանգարան:


15. Բրիտանական թանգարանը, Լոնդոն, Անգլիա
Բրիտանական թանգարանը հիմնադրվել է 1753-ին, որի հավաքածուն ներառում է աշխարհի տարբեր անկյուններից բերված ցուցանմուշներ և պատմական գրականություն:



14. Արվեստների ազգային պատկերասրահ, Վաշինգտոն
Ազգային պատկերսարահի ամենահայտնի ժառանգությունը քանդակների այգին է, որտեղ ցուցադրվում է թանգարանի ժամանակակից քանդակների հավաքածուն:

13. Վասա թանգարանը, Ստոկհոլմ, Շվեդիա
Ստոկհոլմի «Վասա» թանգարանում պահվում է նավաբեկված նավերի ամենամեծ հավաքածուն:


12. Ազգային պատկերասրահ, Լոնդոն, ՄԹ
Թանգարանը, որը գտնվում է հայտնի Թրաֆալգար հրապարակում, պարունակում է 2300 կտավ, որոնք պատկանում են 13-րդ դարի գործիչներից մինչև 1900 դարի արվեստագետները:



11. Երկրորդ աշխարահամարտի ազգային թանգարան, Նոր Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ
Երկրորդ աշխարահամարտի ազգային թանգարանը պատկերում է ամերիկյան աջակցությունը աշխարհամարտի տարիներին:


10. Յադ վա-Շեմ Հոլոքոստի թանգարանը, Երուսաղեմ, Իսրայել
Յադ վա-Շեմի հուշահամալիրը Երուսաղեմում ցուցադրում է Հոլոքոստի ժամանակ զոհված 600 անձանց լուսանկարներ:



9. Պրադո, Մադրիդ, Իսպանիա
Պրադոյին է պատկանում իսպանական արվեստի լավագույն միասնական հավաքածուն: Այստեղ է գտնվում նաև ամենամեծ իտալական հավաքածուն Իտալիայի սահմաններից դուրս:



8. Ակրոպոլիս, Աթենք, Հունաստան
Հնագիտական այս թանգարանը կառուցվել է Ակրոպոլիս հնավայրի պեղումների վայրում, որտեղ ցուցադրվում է Հին Հունաստանի մասին պատմող 4000 ցուցանմուշ:


7. Արվեստի մետրոպոլիտ թանգարանը, Նյու Յուրք, ԱՄՆ
Այն ԱՄՆ-ում արվեստի ամենամեծ թանգարանն է և խոշորագույններից մեկն աշխարհում:

6. Օրսե թանգարանը, Փարիզ
Այն տեղակայված է հնագույն երկաթգծային կայարանում` անհավանական նրբաճաշակ առաստաղներով: Այստեղ է պահվում իմպրեսիոնիստական և հետիմրեսիոնիստական ամենամեծ հավաքածուն աշխարհում` Մոնեից մինչև Վան Գոգ:



5. Ակադեմիական պատկերասրահ, Ֆլորենսիա, Իտալիա
Այն ներկայացնում է Վերածննդի ժամանակաշրջանի ամենախոշոր կենտրոնը, որտեղ պահվում են Միքելանջելոյի գործերից շատերը, այդ թվում` օրիգինալ «Դավիթը»:



4. Getty Centre, Լոս Անգելես, Կալիֆորնիա
Այստեղ ժամանակակից քանդակների կողքին ներկայացվում է հունական, հռոմեական անտիկ իրերի 44 000 ցուցանմուշ:


3. Էմիտաժ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Էրմիտաժի հավաքածուն աշխարհում խոշորագույններից ու հնագույններից մեկն է` 3 000 000 ցուցանմուշով:



2. Մարդաբանության ազգային թանգարան, Մեխիկո, Մեքսիկա
Մարդաբանության ազգային թանգարանում պահվում է ացտեկների հայտնի օրացույցը` Արևի քարը, ինչպես նաև՝ մայաների քաղաքակրթության վառ նմուշներ:


1. Չիկագոյի արվեստների թանգարան, Միչիգան, ԱՄՆ
Չիկագոյի արվեստների թանգարանը իմպրեսիոնիզմի, հետիմպրեսիոնիստական շրջանի և ամերիկյան արվեստի հանրագիտարան է` ավելի քան 260 000 ցուցանմուշով:












