Բեթհովենի ստեղծագործական արվեստանոցի գաղտնիքները կբացահայտվեն մոտ 6 մլն եվրոյով

16:57 • 01.12.14

Գերմանական Բոն քաղաքում Լյուդվիգ վան Բեթհովենի տուն-թանգարանի գիտաշխատողները սկսում են նոր նախագիծ, որն ուսումնասիրելու է գերմանացի կոմպոզիտորի ստեղծագործական արվեստանոցը։

 

Մասնավորապես, համակարգչային տեխնոլոգիաների միջոցով կուսումնասիրվի երաժշտության ստեղծման գործընթացը, աշխատանքը սևագրերի վրա և արդեն ավարտված ստեղծագործությունների կատարելագործումը, գրում է Deutsche Well-ն։

 

«Բեթհովենի արվեստանոցը» նախագծին, որի շնորհանդեսը կայացել է այսօր, մասնակցում են նաև Պադերբորնի համալսարանի երաժշտության տեսության ամբիոնի և Դեթմոլդում բարձրագույն երաժշտական դպրոցի աշխատակիցները։

 

Նախագիծը նախատեսված է 16 տարվա համար և կարժենա 6.1 մլն եվրո։ Աշխատանքի արդյունքները կհրապարակվեն համացանցում։
 

Բեթհովենի ստեղծագործական արվեստանոցի գաղտնիքները կբացահայտվեն մոտ 6 մլն եվրոյով