Սթիվեն Հոքինգը ցանկանում է չարագործի դեր կատարել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում

16:02 • 01.12.14

Հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգը ցանկանում է չարագործի դեր կատարել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմերից մեկում, գրում է newsru.com-ը։

 

Հոքինգը կարծում է, որ իր ներկայիս վիճակում ինքը շատ համապատասխան է այդ դերին։ Նրա կարծիքով՝ համակարգչի միջոցով սինթեզվող իր ձայնը և հաշմանդամի աթոռը հրաշալի համապատասխանում են չարագործի կերպարին։

 

Մեծ էկրանին հայտնվելու գաղափարը Հոքինգի համար նոր չէ։ Նա արդեն եղել է «Սիմփսոններ» մուլտֆիլմում, ինչպես նաև նկարահանվել է Star Trek ֆիլմում։
 

Սթիվեն Հոքինգը ցանկանում է չարագործի դեր կատարել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում