Մեզ համար դժվար էր. Անջելինա Ջոլին՝ ամուսնու հետ նկարահանումների մասին
Հաջորդ տարի համաշխարհային վարձույթում կհայտնվի «Ծովի մոտ» ֆիլմը, որտեղ ամուսիններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը նկարահանվել են միասին, գրում է segodnya.ua-ն։
Ի տարբերություն «Միստեր և Միսիս Սմիթ» ֆիլմի՝ նոր նախագծում Ջոլին և Փիթը ներկայացնում են ճգնաժամ հարաբերություններում։ Դերասանուհու խոսքով՝ այդ դրաման իրենց համար դժվար է եղել։
«Մենք չենք նկարահանվել միասին 10 տարի։ Որոշեցինք, որ կանենք դա կրկին, և նկարահանեցինք դրամա ընտանիքի և վատ ամուսնության մասին։ Մեր ընկերներից շատերը թեև չէին ասում, որ դա վատ գաղափար է, սակայն ամեն կերպ փորձում էին համոզել մեզ չնկարահանվել միասին։ Նման դերերը շատ դժվար են ցանկացած դերասանի համար, իմ ու Բրեդի համար նույնպես հեշտ չէր։ Սակայն մենք միշտ աջակցում ենք միմյանց, չէ՞ որ մենք ընկերներ ենք», - խոստովանել է դերասանուհին։
«Ծովի մոտ» ֆիլմի գործողություններն ընթանում են 1970-ականներին Ֆրանսիայում։ Ջոլին կատարում է նախկին պարուհի Վանեսայի դերը, իսկ Բրեդը՝ նրա ամուսնու, ամերիկացի գրող Ռոլանդի։










