Լարս ֆոն Թրիերը վախենում է, որ «սթափվելուց հետո» չի կարողանա այլևս ֆիլմ նկարահանել

11:36 • 01.12.14

Դանիացի հայտնի սկանդալային ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը հայտարարել է, որ վախենում է, թե չի կարողանա այլևս ֆիլմ նկարահանել սթափվելուց հետո, քանի որ իր մրցանակակիր ֆիլմերը ստեղծվել են հարբած վիճակում, գրում է Washington Times-ը:

 

Վերջին երեք տարվա ընթացքում իր առաջին հարցազրույցում Ֆոն Թրիերը դանիական Politiken օրաթերթին տված հարցազրույցում պատմել է, որ նա այլևս չի խմում օրական մեկ շիշ օղի, ոչ էլ թմրանյութեր է օգտագործում, որոնք նրան օգնել են մտնել «զուգահեռ աշխարհ»:

 

Սթափվելու պատճառով Ֆոն Թրիերն ասել է. «Ես չգիտեմ, թե արդյո՞ք կարող եմ նոր ֆիլմեր նկարել: Դա ինձ հանգիստ չի տալիս»:

 

2011 թվականին «Նիմֆոմանուհու» ռեժիսորը «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ») էր հայտարարվել Կաննի կինոփառատոնի ժամանակ՝ Ադոլֆ Հիտլերին իր համակրանքն արտահայտելու պատճառով: Նա ավելի ուշ ասել է, որ կատակ է արել, և հայտարարել, որ այլևս չի խոսի հանրության առաջ:

 

Լարս ֆոն Թրիերը վախենում է, որ «սթափվելուց հետո» չի կարողանա այլևս ֆիլմ նկարահանել