Նա իմ կյանքում այնքան մեծ տեղ էր զբաղեցնում... Վին Դիզելը Փոլ Ուոքերի մասին
Նոյեմբերի 30-ին լրացել է հոլիվուդյան հայտնի դերասան Փոլ Ուոքերի ողբերգական մահվան 1 տարին, ինչի կապակցությամբ «Ֆորսաժ» ֆիլմում նրա խաղընկեր Վին Դիզելը գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցում։
«Նա իմ կյանքում այնքան մեծ տեղ էր զբաղեցնում: Երկար զրուցում էր մորս հետ կամ դայակի պես խնամում երեխայիս: Նա այնքան էր հպարտանում հորեղբայր Պաբլո լինելու համար»,- գրել է դերասանը:
Դիզելն ընդգծել է, որ Ուոքերը եղել է իր ընտանիքի անդամը, ով կյանքի նկատմամբ այնքան լավատեսական վերաբերմունք ուներ:
«Մեկ տարի առաջ այս օրը…Սգով լի 1 տարի…Ես դեռևս չեմ կարողանում խոսել այն մասին, որ նա այլևս չկա: Մենք քեզ շատ ենք կարոտում, Պաբլո»,- գրել է դերասանը:
Հիշեցնենք, որ Ուոքերը մահացել է Կալիֆոռնիայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով: Ղեկին եղել է նրա ընկերը:










