Աճուրդում վաճառվել է Ալեն Դելոնի զենքերի հավաքածուն

10:14 • 02.12.14

Փարիզում կայացած աճուրդում 210.000 եվրոյով վաճառվել է հանրահայտ դերասան Ալեն Դելոնի զենքերի հավաքածուն։ Վաճառքի համար ներկայացվել է 76 նմուշ, այդ թվում՝ լուսանկարներ նկարահանումների հրապարակներից և պաստառներ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Վերջին տարիներին Դելոնն աճուրդներում վաճառել է ժամացույցների, էլիտար գինիների հավաքածուներ, ավանգարդիստ նկարիչների կտավներ։ Նախորդ տարի դերասանը վաճառել է նաև իր Ferrari ավտոմեքենան՝ 171.500 եվրոյով։

 

«Ամբողջ կյանքում ես հավաքել եմ, ինչպես նաև բազմաթիվ նվերներ ստացել։ Այժմ, հաշվի առնելով իմ տարիքը և ֆիզիկական վիճակը, այդ ամբողջ կուտակվածն ինձ համար պարզապես իրերի կույտ է թվում։ Ես նախընտրում եմ չտրվել հիշողություններին, չթողնել իմ երեխաներին զենք, այլ վաճառել և գումարը թողնել նրանց»,- ասել է 79-ամյա Դելոնը։
 

Աճուրդում վաճառվել է Ալեն Դելոնի զենքերի հավաքածուն