Աշխարհի ամենահիասթափեցնող տեսարժան վայրերը՝ ըստ հարցման. լուսանկարներ
Daily Mail-ը հրապարակել է աշխարհի ամենահիասթափեցնող տեսարժան վայրերի ցանկը՝ ըստ Reddit.com-ի հարցման:
Դրանց թվում են՝ եգիպտական բուրգերը, Փարիզը և Սթոունհենջը:
Սթոունհենջը քննադատվել է չափազանց փոքր լինելու և շատ մոտենալու հնարավորության բացակայության համար: Այս տեսարժան վայր տարեկան մեկ միլիոն մարդ է այցելում:
Ցուցակում են նաև Վենետիկը, Լոս Անջելեսը, Ճամայկան և Դուբայը:
Փարիզն անվանվել է «աշխարհի ամենավատ քաղաք»՝ չնայած տարեկան 32.3 մլն այցելու ցուցանիշին:

















