Սառցե քանդակների միջազգային փառատոնը մեկնարկել է Բելգիայում (լուսանկարներ)
Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկել է Disney Dreams սառցե քանդակների ամենամյա փառատոնը: Տասնյակ պրոֆեսիոնալ նկարիչներ ողջ աշխարհից Անտվերպենում 500 տոննա սառույցից կերտում են Դիսնեյի հեքիաթային աշխարհի սառցե թագավորությունը` լի զարմանահրաշ արկածներով:
Ինչպես ներկայացնում է Bigpicture.ru-ն` փողոցում օդի տաք ջերմաստիճանի պատճառով միջոցառումն անցկացվում է հսկա սառցե դղյակում: Այն կտևի մինչև 2015-ի հունվարի 11-ը: Քանդակագործների աշխատանքի մեկնարկում ստեղծված սառցե կերպարներին առաջարկում ենք ծանոթանալ ֆոտոշարքի օգնությամբ:





















