Ջեքի Չանի անցած ուղին՝ ֆոտոշարքով
Դերասան Ջեքի Չանը ծնվել է 1954 թ.-ի ապրիլի 7-ին, Հոնկոնգում, Չարլզի և Լիլի Չանի ընտանիքում, որոնք չինական քաղաքացիական պատերազմի փախստականներ էին։
Նրան փոքր ժամանակ անվանել են «Պաոպաո» (թարգմանաբար նշանակում է «Թնդանոթի արկ»), որովհետև նա էներգիայով լեցուն երեխա է եղել։
1976 թ.-ին Ջեքի Չանը հեռագիր է ստացել հոնկոնգյան կինոպրոդյուսեր Վիլի Չանից, որը շատ էր տպավորված Ջեքի Չանի կասկադյորական հնարքներով։ Վիլի Չանը նրան դեր է առաջարկել ռեժիսոր Լո Վեիի ֆիլմում։
1988 թ.-ին Ջեքի Չանը Սեմո Հունգի և Յեն Բյաոյի հետ հանդես է եկել ևս մի ֆիլմում՝ «Հավերժ վիշապներ» անվանումով։
Նա Օուեն Ուիլսոնի հետ մասնակցել է «Շանհայան կեսօր» էքշն կատակերգությունում, որն այնուհետև ունեցել է իր շարունակությունը՝ ի դեմս «Շանհայան ասպետները» (2003) ֆիլմի։ Ապա 2001թ.-ին Քրիս Թաքերի հետ նկարահանվել է «Պիկ ժամ- 2» ֆիլմում, որն ավելի մեծ հաջողություն է ունեցել, քան նախորդը։ Համաշխարհային կինովարձույթում ֆիլմը վաստակել է 347 միլիոն դոլար։
2008 թ.-ին լույս տեսած «Արգելված թագավորություն» ֆիլմում Ջեքի Չանն առաջին անգամ համագործակցել է չինացի դերասան Ջեթ Լիի հետ։ Ֆիլմում առատորեն օգտագործվել են հատուկ էֆեկտներ, և հնարքներից շատերն իրականացվել են պարանների օգնությամբ։
1982 թ.-ին Ջեքի Չանն ամուսնացել է թայվանցի դերասանուհի Լին Ֆենգ-Ջիաոյի հետ։ Այդ նույն թվականին ծնվել է նրանց որդին՝ երգիչ և դերասան Ջեյսի Չանը։
Նա խոսում է կանտոներեն, մանդարիներեն, ամերիկյան ժեստերի լեզվով և անգլերեն։ Ինչպես նաև որոշակի չափով կարող է խոսել գերմաներեն, կորեերեն, ճապոներեն, իսպաներեն և թայերեն։
Չանը ֆուտբոլի մեծ երկրպագու է և երկրպագում է Հոնկոնգի ֆուտբոլի ազգային հավաքականին, Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականին և Մանչեսթր Սիթի թիմին։
Ջեքի Չանի կերպարով բազմաթիվ համակարգչային խաղերի հերոսներ են ստեղծվել։
Fishki.net-ը ֆոտոշարքով ներկայացրել է դերասանի անցած ուղին։












































