Երգչուհի Քեթի Թոպուրիան հղի է
«А-Студио» ռուսական խմբի երգչուհի Քեթի Թոպուրիան պատրաստվում է մայր դառնալ, գրում է tatler.ru-ն։
Այն մասին, որ երգչուհին հղի է, հայտնել են նրա ընկերները։
Քեթին բանկիր Լև Գեյխմանի հետ ամուսնացել է մեկ տարի առաջ։ Նրանց երեխան կծնվի գարնանը։ 28-ամյա երգչուհու համար երեխան կլինի նրա առաջնեկը, իսկ նրա ամուսնու համար՝ երկրորդը. Լևն իր նախկին ամուսնությունից ունի Սոնյա անունով դուստր։











