Սկարլետ Յոհանսոնը գաղտնի ամուսնացել է

09:53 • 02.12.14

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը գաղտնի ամուսնացել է, գրում է art.gazeta.kz-ն։ Դերասանուհու ընտրյալը Ռոմեն Դորիակն է՝ դերասանուհու դստեր հայրը։

Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ զույգն ամուսնացել է նրանց դստեր՝ Ռոզայի լույս աշխարհ գալուց հետո, սակայն, դերասանուհին և իր զուգընկերը չեն տեղեկացրել հանրությանը իրենց կյանքի կարևորագույն իրադարձության մասին։


Սկարլետ Յոհանսոնն ամուսնանում է երկրորդ անգամ։ Նրա առաջին ամուսինը հոլիվուդյան դերասան Ռայան Ռեյնոլդսն էր։

 

Սկարլետ Յոհանսոնը գաղտնի ամուսնացել է