Բրիտանացի նկարիչը «քայլելով» տպավորիչ երկրաչափական պատկերներ է գծագրում ձյան վրա (լուսանկարներ)
Ֆրանսիական Ալպերում դահուկարշավի մեկնողները կարող են հանդիպած լինել ձնե նախշազարդ պատկերների, որոնք վերջին 10 տարում ստեղծում է բրիտանացի նկարիչ Սայմոն Բեքը:
Ինչպես ներկայացնում է CNN-ը` բրիտանացին ձյունապատ սառած լճերը և լեռնալանջերը զարդարում է երկրաչափական նրբագեղ դիզայններով` հաճախ պատկերազարդ նախշերն ստեղծելով իր ոտնահետքերի միջոցով:
Իր առաջին ստեղծագործությունը Սայմոնը պատկերել է 2004-ին, որից հետո սկսել է ավելի հաճախ զբաղվել ձնե արվեստով` քայլելով ձյան վրա: Իր Snow Art գրքում նա ներկայացնում է ավելի քան 200 լուսանկար, որոնցում պատկերվում են իր ստեղծագործությունները: Յուրաքանչյուր պատկեր ստանալու համար 12 ժամ է հարկավոր, որի ընթացքում նա քայլում է 20-30 կմ-ին հավասար տարածք:




















