Ժան-Կլոդ Վան Դամը կխաղա «Քիքբոքսեր» ֆիլմի նոր տարբերակում
Հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամը կխաղա «Քիքբոքսեր» ֆիլմի նոր տարբերակում, հայտնում է Lenta.ru-ն՝ The Hollywood Reporter-ին հղումով։
Ներկայում նախագիծը գտնվում է Վան Դամի մասնակցության շուրջ բանակցությունների վերջին փուլում։ Նախատեսվում է, որ ֆիլմը վարձույթում կհայտնվի 2015-ին։
Ֆիլմի նոր տարբերակում արևելյան մարտարվեստների վարպետին առաջարկել են խաղալ ոչ թե աշակերտի դեր, ինչպես նախորդ ֆիլմում, այլ՝ ուսուցչի։
Վան Դամի հետ նոր ֆիլմում կխաղան Դեյվ Բատիստը՝ Guardians of Galaxy ֆիլմից, և Ալեն Մուսին՝ X-Men: Days of Future Past-ից։
«Քիքբոքսերը» ֆիլմը թողարկվել է 1989-ին, երբ դերասան Վան Դամը 29 տարեկան էր։












