Քրիստոֆ Վալցը հոլիվուդյան աստղ է ստացել Փառքի ծառուղում (լուսանկարներ)
Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած արժանիքների համար գերմանա-ավստրիացի դերասան Քրիստոֆ Վալցն իր աստղն է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում։ 2.536-րդ աստղի հանդիսավոր բացումը կայացել է երեկ Լոս Անջելեսում, գրում է Deutsche Welle-ն։
Աստղի բացմանը ելույթ է ունեցել հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն, ով հանդիսատեսին ծանոթացրել է Վալցի հետ։ 58-ամյա Վալցը նկարահանվել է Տարանտինոյի Inglourious Basterds և Django Unchained ֆիլմերում և արժանացել «Օսկար» մրցանակի՝ «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատար» անվանակարգում։





















