Մահացել է Rolling Stones խմբի սաքսաֆոնահար Բոբի Քիզը

08:35 • 03.12.14

Երեկ ԱՄՆ-ում 70 տարեկան հասակում մահացել է բրիտանական հանրահայտ Rolling Stones խմբի սաքսաֆոնահար Բոբի Քիզը  հայտնում է РИА Новости-ն։



Երաժիշտը մահացել է իր տանը Թենեսի նահանգի Ֆրանկլին շրջանում երկարատև հիվանդությունից հետո։


«Rolling Stones-ը ցնցված է իր շատ թանկ ընկերոջ և լեգենդար սաքսաֆոնահար Բոբի Քիզի կորստի պատճառով։ Բոբին յուրահատուկ երաժշտական ներդրում է ունեցել խմբի համար՝ սկսած 1960-ականներից։ Նրա կարիքը շատ կզգացվի»,- ասվում է խմբի հայտարարությունում։


Բոբի Քիզը ծնվել է 1943թ. դեկտեմբերի 18-ին Տեխաս նահանգի Սլեյթոն քաղաքում։ Իր կարիերայի ընթացքում նա հասցրել է աշխատել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսին են Ջորջ Հարիսոնը, Էլվիս Փրեսլին, Ջոն Լենոնը, Ռինգո Սթարը և շատ ուրիշներ։


 

Մահացել է Rolling Stones խմբի սաքսաֆոնահար Բոբի Քիզը