Լեսթերի ավտոկայանատեղիում հայտնաբերված ոսկորները պատկանում են Ռիչարդ 3-րդին. գիտնականներ (լուսանկարներ)
Գիտնականների միջազգային թիմը մի շարք գենետիկ հետազոտությունների արդյունքում եկել է այն եզրահանգման, որ բրիտանական Լեսթեր քաղաքի ավտոկայանատեղիում հայտնաբերված ոսկորները պատկանում են Անգլիայի նախկին թագավոր Ռիչարդ 3-րդին։ Մասունքները մոտ 500 տարվա են, գրում է Вести-ն։
Մասունքների զննման համար առաջատար գենետիկները ստիպված են եղել ԴՆԹ նմուշներ վերցնել միապետի ներկայիս ժառանգներից և համեմատել տվյալները։ Բացի այդ, վերլուծությունը ցույց է տվել, որ Պլանտագենեթների տոհմից վերջին անգլիացի թագավորը եղել է կապուտաչյա շիկահեր։
















