Թերների կտավն աճուրդում վաճառվել է ռեկորդային 47.4 մլն դոլարով

10:23 • 04.12.14

Բրիտանացի հայտնի նկարիչ Ուիլյամ Թերների «Տեսարան դեպի Հռոմ Ավենտին բլրակից» կտավը Լոնդոնում կայացած Sotheby's աճուրդում վաճառվել է ռեկորդային 47.4 մլն դոլարով՝ դառնալով բրիտանացի հին վարպետների ամենաթանկ կտավը, գրում է РИА Новости-ն։

 

«Թերների կտավը, որը գտնվում էր մասնավոր հավաքածուում, վաճառվել է Sotheby's-ի «Հին վարպետներ» աճուրդում 30,3 մլն ֆունտ ստեռլինգով (47.4 մլն դոլար)՝ նախնական 15-20 ֆունտ ստեռլինգի դեպքում»,- հայտնել են աճուրդի տանը։

 

Աճուրդի տան ներկայացուցիչը նշել է, որ կտավն ունի յուրահատուկ ծագում. մինչ օրս այն փոխել է սեփականատիրոջն ընդամենը մեկ անգամ, երբ 1878-ին գնվել է անգլիացի պետական գործիչ, շոտլանդական ամենահին տոհմի ներկայացուցիչ 5-րդ կոմս Ռոուզբերի Արչիբալդ Պրիմրոուզի կողմից, ով հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Այդ ժամանակից ի վեր կտավը պահպանվել է նրա հավաքածուում։

 

Նոր գնորդի անունը չի հայտարարվում։

 

Թերների կտավն աճուրդում վաճառվել է ռեկորդային 47.4 մլն դոլարով