Queen-ի կիթառահարը հայտարարել է Աստերոիդի օր հռչակելու մասին

10:40 • 04.12.14

Հանրահայտ Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը հայտարարել է Աստերոիդի օր սահմանելու մասին, որը պատմության մեջ առաջին անգամ կնշվի 2015 թվականի հունիսի 30-ին: Նման որոշումը կայացվել է Լոնդոնում Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիայի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է lenta.ru-ն:

 

«Մենք ավելի մեծ վտանգի մեջ ենք, քան համարվում էր նախկինում: Մենք ապրում ենք շատ անհանգիստ ժամանակներում, քանի որ մեզ սպառնում են մոտ միլիոն հսկայական երկնաքարեր, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել Երկրին: Ընդ որում՝ մեզ հայտնի է միայն մոտ տասը հազար պոտենցիալ վտանգավոր երկնաքար, դա ընդամենը մեկ տոկոսն է»,- հայտարարել է Մեյը:

 

Աստերոիդի օրվա հռչակագիրը ստորագրել է 100-ից ավելի գիտնական, արվեստի գործիչ և գործարար, այդ թվում՝ ամերիկացի ֆիզիկոս և աստղագետ Քիփ Թորնը, երաժիշտ Պիտեր Գաբրիելը, բրիտանացի աստղաֆիզիկոս Մարտին Ռիսը, էվոլյուցիոն կենսաբան Ռիչարդ Դոքինզը:

 

 

Queen-ի կիթառահարը հայտարարել է Աստերոիդի օր հռչակելու մասին